ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Շուրջ 12 միմոդրամա

Շուրջ 12 միմոդրամա
17.07.2013 | 12:40

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայանում է շուրջ 12 միմոդրամայով («Թռիչք», «Չարի ծաղիկներ», «Արդաղիոն», «Շրջանակից դուրս», «Գիրք ծաղկանց»):

Թատրոնն առանձնանում է նաև մնջախաղային, թատերական էքսպերիմենտալ ներկայացումներով, որոնք ստեղծվում են «այստեղ և հիմա» սկզբունքով: Թատրոնն իր խաղաշրջանն այս տարի բացեց «Թռիչքով»: Ներկայումս արձակուրդում է: Նոր խաղաշրջանը կսկսի սեպտեմբերին: Հետաքրքրվեցի` հնարավո՞ր է, որ նոր խաղաշրջանի բացումը ազդարարվի Մնջախաղի պետական թատրոնի խոստացված նոր շենքում: Պարզվեց, առայժմ` ոչ:
Նշենք, որ Մնջախաղի պետական թատրոնը դեռևս գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում` վարձակալական հիմունքներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ